Главная страница » Видео » C#

Ահաբեկիչը նախագահդ է. սարիթաղցիները ոստիկաններին 19.07.2016

00:11:40
Посещяемость: 2 Добавил: Chip Chip 
Описание:

https://www.youtube.com/watch?v=0sfR1Pq5WY4 - Մաս 2
Ոստիկանության կողմից հափշտակված տեսանյութը մեզ հաջողվել է վերականգնել, որտեղ ակնհայտ երևում է, որ խաղաղ քաղաքացիների դեմ ոստիկանները հանել են զենք: Սարիթաղցիները իջել էին փակված փողոց և փորձում էին հասկանալ ինչու են մի քանի օր շարունակ զրկված գազից, ջրից, կապի միջոցներից: ինչեպս նաև նրանք իրենց սատարումն էին հայտնում Սասնա ծռեր խմբին: Սակայն սարիթաղցիներին դիմավորեցին զինված ոստիկանները, օպերատորի հարցին, թե ինչու եք զինված և հանել եք, որ կրակե՞ք, նրանք խուսափել են պատասխանելուց, ավելին փորձել են կոծկել զենքերը: Որից հետո սկսվել է թեժ կռիվ: Սարիթաղցիները ստիպված պատասխանել են քարերով զինված ոստիկաններին: Օպերատոր Հայկ Գրիգորյանը հեռվում նկատել է մի քաղաքացու ում դաժան ծեծի էին ենթարկում ոստիկանները, մոտեցել է, որ օգնի և նկարահանի, այդ պահին ոստիկանները խլել են նրա տեսախցիկը: Տեսանյութւոմ վերջին պահին լսվում է ոստիկանների ձայնը, որ ասում են, "ջնջել ե՞ք, ջնջեք նոր տվեք": Սա ամբողջական տեսանյութն է

язык: Русский
Длительность материала: 00:11:40
Автор: Tehmine Yenoqyan